Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինչպես ազատվել մկանային ցավերից տնային պայմաններում. 168.am

Ինչպես ազատվել մկանային ցավերից տնային պայմաններում. 168.am

Մկանային ցավերը շատերին են անհանգստացնում։ Դրանք կարող են առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝

  • մեծ ջանքերի գործադրում, չափից շատ և շարունակական աշխատանք,
  • շարժման բացակայություն,
  • մարմնի սխալ դիրք,
  • սխալ շարժումներ,
  • սթրես։


Budetezdorovy.ru-ն գրում է, որ մկանային ցավերը կարող են թուլանալ 24-48 ժամ անց, իսկ մերսման և տաք ջրով լոգանքի միջոցով գործընթացը կարող է արագանալ։ Պարբերական ցավերի դեպքում կարող եք օգտագործել այս բնական միջոցը, որի հիմնական բաղադրիչները դարչինն ու մեղրն են։ Համադրելու դեպքում դրանք հակաբորբոքային ազդեցություն են ունենում։ Դրանց իմբիր ավելացնելու դեպքում կստանաք հակաբորբոքային միջոց, որը կպայքարի ազատ ռադիկալների դեմ և կամրացնի իմունային համակարգը։

Բաղադրիչներ

  • 1 կտոր իմբիր,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 թեյի գդալ դարչին,
  • 1 բաժակ ջուր։


Պատրաստման և օգտագործման եղանակը: Եռացրեք ջուրը, անջատեք կրակը։ Ավելացրեք իմբիրն ու դարչինը, լավ խառնեք։ Փակեք տարան, թողեք մոտավորապես 10 րոպե։ Ավելացրեք մեղրը. թուրմը պատրաստ է։

Թեյը խմեք օրվա ընթացքում երկու անգամ, մինչև ազատվեք մկանային ցավերից։

Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ